Logo

Լեոնիդ Սլուցկին մերժել է Հայաստանի հավաքականը գլխավորելու առաջարկը

13:53 / 17.11.2022Հայկական ֆուտբոլ
Լեոնիդ Սլուցկի

Ռուս մասնագետ Լեոնիդ Սլուցկին մերժել է Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկը, հաղորդում է «РБ Спорт»-ը:

51-ամյա մասնագետը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից առաջարկ է ստացել Կազանի «Ռուբինը» գլխավորելու ժամանակ: Սլուցկին «Ռուբինի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր նոյեմբերի 15-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՖՖ-ն առաջարկ էր արել նաև «Ռոստովի» և Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինին, որը ևս մերժել է:

Լեոնիդ Սլուցկին մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է ռուսական, անգլիական և հոլանդական թիմեր, իսկ 2015-2016 թվականներին աշխատել է Ռուսաստանի ազգային հավաքականում:

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի հեռանալուց հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարը թիմի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին է:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա