Logo

Լևոն Արոնյան. «Ինձ համար ապրիլի 24-ը մտորումների օր է»

13:11 / 24.04.2023Շախմատ
Լևոն Արոնյան-11

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել սոցցանցերում:

«Այսօր մենք՝ հայերս, հարգում ենք 1915-1918 թվականներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Ինձ համար սա մտորումների օր է, երբ մտածում եմ, թե ինչի եմ հասել՝ որպես մեր ազգի ներկայացուցիչ։ Իմ ընկալմամբ՝ հիշատակի և պահանջի ուղերձը պետք է ուղղված լինի մեզ:

Ես հիշում եմ իմ նախահայրերին, իմ մշակույթը, իմ հավատքը և հայ լինելու իմաստը։ Ես ինձնից պահանջում եմ լինել մաքուր, ուժեղ, իմաստուն և խոնարհ: Հիշում եմ, որ ներկայացնում եմ իմ ազգը և պահանջում եմ, որ ամեն ինչում փորձեմ լավագույնը լինել:

Իմաստուն ասացվածք կա՝ «Կյանքը, որն ավարտվում է մահով, չարժե ապրել»։ Թող բոլորս ապրենք և փորձենք մեզ հիշել այն բարիքներով, որ արել ենք մեր ազգի և աշխարհի համար»,- գրել է 40-ամյա Արոնյանը:

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը ելույթ է ունենում ԱՄՆ-ի դրոշի ներքո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա