Logo

Լևոն Արոնյանի ընտրյալը ցուցադրել է առաջնեկին (տեսանյութ)

02:20 / 07.12.2022Շախմատ
Լևոն Արոնյան-դուստր

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանի ընտրյալ Անիտա Այվազյանը սոցցանցերում ցուցադրել է 1,5 ամսական դստերը։ Զույգն ԱՄՆ-ում մասնակցել է երաժշտական երեկոյի, որի ընթացքում ծանոթացել է հանրահայտ ջազ երգչուհի Սթեյսի Քենթի հետ:

Անիտա Այվազյանը նաև հայտնել է, որ դստերն անվանակոչել են Զաբել:

«Մեր ընտանիքի համար շատ հաճելի էր ծանոթանալ հանրահայտ Սթեյսի Քենթի ու նրա ամուսնու հետ: Ի դեպ, սա Զաբելի առաջին ջազ համերգն էր, և այն շատ դուր եկավ նրան»,- տեսանյութին կից գրել է Անիտա Այվազյանը։

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանի առաջնեկը ծնվել էր հոկտեմբերի 21-ին: Հայաստանի հավաքականի կազմում շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոնն այժմ ելույթ է ունենում ԱՄՆ-ի դրոշի ներքո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա