Logo

Լևոն Արոնյանը կայծակնային շախմատի աշխարհի առաջնության առաջատարն է

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 30.12.2021Շախմատ
Լևոն Արոնյանը կայծակնային առաջատար

Վարշավայում ընթացող կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում անցկացված 12 տուրերից հետո տղամարդկանց մրցաշարում առաջատարն ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանն է, որը վաստակել է 10 միավոր: Նրան կես միավոր է զիջում Բասեմ Ամինը:

Հայաստանցի շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Հայկ Մարտիրոսյանը, որը վաստակել է 8,5 միավոր: Նա 11-րդ տեղում է: Իրենց օգտին 7-ական միավոր են գրանցել Տիգրան Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը:

Ռոբերտ Հովհաննիսյանն ունի 6,5 միավոր,  Շանթ Սարգսյանը և Սերգեյ Մովսեսյանը վաստակել են 6-ական միավոր: Հովհաննես Գաբուզյանի օգտին գրանցվել է 5 միավոր:

Կանանց մրցաշարում 9 տուրից հետո 8 միավորով աղյուսակը գլխավորում է Բիբիսարա Ասաուբաևան:

Էլինա Դանիելյանն ու Սուսաննա Գաբոյանը վաստակել են 4-ական միավոր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա