Logo

Լևոն Սարմազյան․ «Մենք խնդիրներ չունենք, թիմն աստիճանաբար նմանվում է ընտանիքի»

Հեղինակ
Վահե Ոսկանյան
00:00 / 11.11.2018ՍՊՈՐՏ
Capture 81 - Լևոն Սարմազյան․ «Մենք խնդիրներ չունենք, թիմն աստիճանաբար նմանվում է ընտանիքի»

Բասկետբոլի Ա լիգայի երկրորդ շրջանի մեկնարկային խաղում «Արագածը» լրացուցիչ ժամանակի օգնությամբ հաղթանակի հասավ «Արթիկի» նկատմամբ։

6-րդ անընդմեջ հաղթանակից հետո «Արագածի» գլխավոր մարզիչ Լևոն Սարմազյանը VNews-ի հետ զրույցում խոսեց հանդիպման, Թիքուան Գորդի վնասվածքի, և թիմում տիրող մթնոլորտի մասին։

«Շատ լավ խաղ ստացվեց։ Ինչպես տեսաք թիմերը ստրատեգիկ քայլերով էին առաջ շարժվում և շատ գեղեցիկ խաղ ստացվեց։ Խաղի առաջին կեսում մենք դեռ չէինք հավաքվել, պաշտպանությունում սխալներ էինք գործում, բայց հետո ամեն ինչ կարգավորվեց։

Թիքուան Գորդը չխաղաց վնասվածքի պատճառով։ Նա ոտնաթաթի հետ կապված խնդիրներ ունի, բայց հուսով եմ կհասցնի վերականգնվել մինչև հաջորդ խաղը։

Մենք այս պահին ոչ մի խնդիր չունենք և խաղ առ խաղ շարժվում ենք առաջ։ Մեր բասկետբոլիստներն իսկական պրոֆեսիոնալներ են և թիմն արդեն նմանվում է ընտանիքի։

Դեշան Փարսոնսը թիմի լավագույն խաղացողներից մեկն է։ Ճիշտ է, լինում են խաղեր, երբ նա լավագույն մակարդակով հանդես չի գալիս, բայց դա նորմալ է։ NBA-ում էլ է այդպես։ Լավագույն բասկետբոլիստները ժամանակ առ ժամանակ անհաջող են խաղում, բայց հաջորդ խաղին նորից ցույց են տալիս իրենց բարձր կարգը։ Փարսոնսը նույնպես այսօր դա ցույց տցեց»,- ասեց Սարմազյանը։

Գոռ Մովսիսյան․ «Շուտով տնային խաղերը կանցկացնենք Արթիկում, որը լրացուցիչ առավելություն կտա մեզ»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա