Logo

Լևոն Սարմազյան․ «Մրցակիցները սկսել են մեր դեմ խաղերին շատ ավելի լուրջ տրամադրվել»

Հեղինակ
Վահե Ոսկանյան
00:00 / 15.11.2018ՍՊՈՐՏ
Capture 110 - Լևոն Սարմազյան․ «Մրցակիցները սկսել են մեր դեմ խաղերին շատ ավելի լուրջ տրամադրվել»

Բասկետբոլի Ա լիգայի առաջնության 7-րդ տուրի ՖԻՄԱ-ի դեմ խաղում հաղթանակի հասնելուց հետո «Արագածի» գլխավոր մարզիչ Լևոն Սարմազյանը զրուցեց VNews-ի հետ։

Խաղի մասին․ «Բավականին հետաքրքիր և միաժամանակ բարդ խաղ ստացվեց։ Տեսնում եք, թե միավորներն ինչքան մոտ էին իրար: Մենք նորից մի փոքր խառնված մեկնարկեցինք, բայց շատ արագ կարգավորեցինք մեր խաղը, պայքարեցինք մինչև վերջ և հասանք հաղթանակի»։

Մրցակիցների մասին․ «Մրցակիցները սկսել են մեր դեմ խաղերին շատ ավելի լուրջ տրամադրվել, ինչը բարդացնում է մեր գործը։ Մենք էլ յուրաքանչյուր խաղից առաջ մանրամասն ուսումնասիրում ենք մրցակցին և փորձում ենք գտնել նրանց դեմ խաղալու լավագույն տարբերակները: Հիմա էլ պատրաստվում ենք հաջորդ խաղին «Էրեբունիի» դեմ, ուսումնասիրում ենք նրանց թույլ կողմերը, մեր թույլ կողմերը»։

Թիքուան Գորդի և Ալեքսանդր Նամեդնինի բացակայության մասին․ «Գորդը բացակայում է անձնական խնդիրների պատճառով։ Նա մեկնել է ԱՄՆ և չի մասնակցի առաջիկա խաղերին։ Նամեդնինը նախորդ խաղին վնասել է ոտքը և նրան 6-շաբաթյա բուժում է հարկավոր»։

Անպարտելիության մասին․ «Բոլոր թիմերն էլ ունենում են հաղթանակների շարք, և այդ ժամանակ պարտությունը հարկավոր է դառնում սթափվելու համար։ Մենք ամեն խաղին պայքարում ենք հաղթելու համար, բայց եթե պարտվենք, ապա դա կօգնի մեզ ուշքի գալ»։

Վահագն Հարությունյան․ «Շատ շուտով «Արագածը» կսայթաքի»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա