Logo

Լևանդովսկի. «Հուսով եմ՝ երկրպագուները մի օր ինձ կհասկանան»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:05 / 18.06.2022ՍՊՈՐՏ
null

Ռոբերտ Լևանդովսկին հերթական անգամ հայտարարել է, որ ցանկանում է լքել «Բավարիան»։

«Պայմանագրով դեռ մեկ տարի ունեմ, սակայն ակումբին խնդրել եմ իրականացնել տրանսֆերը։ Կարծում եմ, որ այս իրավիճակում սա լավագույն լուծումն է, հատկապես, որ «Բավարիան» կարող է գումար վաստակել գործարքից։

Ես ցանկանում եմ շատ հանգիստ երկխոսություն ծավալել, բայց ոչ մամուլի միջոցով։ Հուսով եմ, որ երկրպագուները մի օր ինձ կհասկանան»,- լեհ հարձակվողի խոսքն է մեջբերում Bild-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա