Logo

Լևանդովսկիի գործակալը «Բավարիային» հայտնել է իր հաճախորդի որոշումը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:14 / 29.04.2022ՍՊՈՐՏ
null

Պինի Զահավին, որը «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի գործակալն է, հանդիպել է մյունխենյան ակումբի ղեկավարության հետ՝ հաղորդում է Mundo Deportivo-ն։

Ըստ աղբյուրի՝ Զահավին գերմանական կողմին հայտնել է, որ 33-ամյա ֆուտբոլիստը պատրաստվում է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։ Ի պատասխան՝ «Բավարիան» առաջարկել է երկարաձգել Լևանդովսկիի պայմանագրի ժամկետը, որը լրանում է 2023 թվականին։

Լևանդովսկին «Բավարիայի» ֆուտբոլիստ է 2014 թվականից։ Գերմանական ակումբի կազմում անցկացրած 372 խաղում լեհ հարձակվողը դարձել է 342 գոլի ու 71 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա