Logo

Լևանդովսկին կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:19 / 16.06.2022ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի ծառայություններով՝ հաղորդում է լրագրող Քրիստիան Ֆալկը։

Ըստ աղբյուրի՝ «ազնվականները» 33-ամյա լեհ հարձակվողի տրանսֆերային իրավունքի ձեռքբերման համար պայքարում են «Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի հետ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լևանդովսկին ցանկանում է լքել մյունխենյան ակումբը։

2021/22 մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում անցկացրել է 45 հանդիպում, որոնցում խփել է 48 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Կողմերի պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամռանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա