Logo

Աղբյուր. Լևանդովսկին համաձայնվել է իսպանական գրանդ տեղափոխությանը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:15 / 03.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ 33-ամյա լեհ հարձակվողը համաձայնվել է «Բարսելոնա» տեղափոխվել՝ հաղորդում է Sport.es-ը։

Ըստ աղբյուրի՝ Լևանդովսկիի ու մյունխենյան ակումբի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ ակումբի ղեկավարությունը նրան առաջարկել է ընդամենը 1 տարով երկարաձգել պայմանագրի ժամկետը։ Գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը։

Լևանդովսկին «Բավարիայում» հանդես է գալիս 2014 թվականից, որտեղ տեղափոխվել է «Բորուսիայից»։ Transfermarkt-ը 50 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի շուկայական արժեքը։

Ընթացիկ մրցաշրջանում լեհ հարձակվողը Բունդեսլիգայի 27 խաղում 31 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա