Logo

Լևանդովսկին ու Չավին հանդիպել են Իվիսայում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
14:30 / 03.07.2022ՍՊՈՐՏ
null

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ու «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հանդիպել են Իվիսայում հանգստի ժամանակ։

AS-ի հաղորդմամբ՝ կողմերն ընկերական շփվել են մի քանի րոպե։ Հրաժեշտ տալիս Լևանդովսկին կատալոնացի մասնագետին ասել է, որ ցանկանում է աշխատել նրա հետ։

Չավին հույս ունի, որ նախքան ԱՄՆ-ում անցկացվելիք մինչմրցաշրջանային հավաքը, 33-ամյա ֆուտբոլիստը կկարողանա միանալ «կապտանռնագույններին»։

2021/22 մրցաշրջանում լեհ հարձակվողը «Բավարիայում» անցկացրել է 50 հանդիպում, խփել 46 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա