Logo

Լևանդովսկիի նախկին գործակալն ուշագրավ բացահայտումներ է արել

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:39 / 16.06.2022ՍՊՈՐՏ
null

Ցեզարիյ Կուխարսկիյը, որը «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի նախկին գործակալն է, ասել է՝ ինչու լեհ ֆուտբոլիստը չի ցանկանում տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա։

«Ես միշտ լսել եմ, թե ինչպես է Ռոբերտը երեխայի պես փնթփնթում, որ Անգլիայում եղանակը չափից դուրս անձրևոտ է։ Բայց ես կարծում եմ, որ իրական պատճառն այն է, որ նա կարծում է՝ չի կարող խաղալ այնքան արդյունավետ, որքան Գերմանիայի առաջնությունում։

Ռոբերտն իրոք վախենում էր դրանից։ ՊՍԺ տեղափոխությունն էլ քիչ հավանական է. նախկինում ինձ թույլ չէին տալիս բանակցել ՊՍԺ-ի հետ, քանի որ Ռոբերտի կինը չէր ցանկանում Փարիզ տեղափոխվել։ Հնարավոր է՝ հիմա ամեն բան փոխվել է»,- բրիտանական մամուլի հաղորդմամբ՝ ասել է ֆուտբոլիստի նախկին գործակալը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա