Logo

Աղբյուր. Լևանդովսկին «Բարսելոնան» ընտրելու կարևոր շարժառիթ ունի

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:25 / 12.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բարսելոնայում»:

Sky Sport Deutschland-ի հաղորդմամբ՝ լեհ ֆուտբոլիստի՝ Կատալոնիա տեղափոխվելու գլխավոր շարժառիթը «Ոսկե գնդակն» է. 33-ամյա ռմբարկուն կարծում է, որ այդպես ավելի մեծ հավակնություն կունենա: 

Լրագրող Մաթեո Մորետոն էլ հայտնում է, որ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Չավին ֆուտբոլիստին ներկայացրել է իրենց նախագծի հեռանկարներն ու համոզել տեղափոխվել «Բարսելոնա»:

Նշվում է նաև, որ Ռոբերտը մերժել է ՊՍԺ-ի, «Ման. Սիթիի» և «Լիվերպուլի» առաջարկները:

Ընթացիկ մրցաշրջանում մյունխենյան գրանդի կազմում Լևանդովսկին անցկացրել է 40 հանդիպում, խփել 46 գոլ ու կատարել 4 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա