Logo

Բենզին՝ կրակի վրա. Լևանդովսկիի գործակալի հերթական հայտարարությունը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
03:11 / 23.05.2022ՍՊՈՐՏ
null

«Բավարիայի» ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկիի գործակալ Պինի Զահավին հերթական անգամ հայտարարել է, որ լեհ հարձակվողը ցանկանում է հեռանալ մյունխենյան ակումբից:

ԻՆՉ Է ԱՍՎԵԼ

«Լևանդովսկիի համար «Բավարիան» պատմություն է,- ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ ասել է ֆուտբոլիստի գործակալ Պինի Զահավին: - Նա ուզում է հեռանալ ամռանը: Ոչ ոք չի մտածում փողի մասին: Ճշմարտությունն այն է, որ վերջին ամիսներին Լևանդովսկին այնքան էլ չի զգում ղեկավարության հարգանքը:

Նա ցանկանում է իրականություն դարձնել իր երազանքը: Այո՛, «Բավարիան» կարող է ևս մեկ տարի պահել նրան, բայց դա քայլ է, որը ես խորհուրդ չեմ տա»:

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ «ԲԱՎԱՐԻԱՆ»

Մյունխենյան ակումբը ցանկանում է, որ Լևանդովսկին կատարի իր պայմանագրային պարտավորությունները, այն է՝ թիմում ելույթ ունենա մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը:

«Բավարիան» իր այս դիրքորոշումն արտահայտել է բազմիցս՝ մարզական տնօրենի, գլխավոր գործադիր տնօրենի մակարդակով:

ՈՐՏԵՂ ԿԱՐՈՂ Է ԿԱՐԻԵՐԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԼԵՎԱՆ

Միջազգային բազմաթիվ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռոբերտ Լևանդովսկին բանակցություններ է վարում միմիայն «Բարսելոնայի» հետ:

Կատալոնական ակումբը միակն է, որտեղ լեհ հարձակվողը ցանկանում է ելույթ ունենալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա