Logo

Լևանդովսկի. «Առանց Գերդ Մյուլերի, չէի կարող այս ամենին հասնել»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:44 / 18.01.2022ՍՊՈՐՏ
Լևանդովսկի-Fifa the Best 2021

«Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին անդրադարձել է ՖԻՖԱ-ի՝ տարվա լավագույն խաղացող մրցանակին արժանանալու թեմային:

«Ես շոյված եմ, հպարտ և երջանիկ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել գործընկերներիս. մենք քրտնաջան աշխատում ենք գավաթների համար: Այս մրցանակն իմ շրջապատի բոլոր մարդկանց համար է:
Այն ամենը, ինչ տեղի ունեցավ անցյալ տարի, որ ես կգերազանցեի Բունդեսլիգայի ռեկորդը խփած գոլերի քանակով, չէի համարձակվում երազել։ Եթե ինչ որ մեկն ինձ ասեր սրա մասին երկու տարի առաջ, չէի հավատա։

Ափսոս, Գերդ Մյուլերն այլևս մեզ հետ չէ, բայց առանց նրա ես չէի կարող այդ ամենն անել:

Միշտ մտածում եմ, թե ինչ կարող եմ անել, որ հերթական ռեկորդը սահմանեմ»,- Լևանդովսկիի խոսքը մեջբերում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա