Logo

«Բավարիայի» նախագահը՝ Լևանդովսկիի ապագայի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:41 / 14.04.2022ՍՊՈՐՏ
Հերբերտ Հայներ-Ռոբերտ Լևանդովսկի

«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները խոսել է մյունխենցիների հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի ապագայի մասին:

«Ի՞նչ կարող եմ ասել Ռոբերտ Լևանդովսկիի ապագայի մասին... Նախ՝ նշեմ, որ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։ Մենք անընդհատ շեշտում ենք, որ իսկապես գնահատում ենք Ռոբերտին. նա աշխարհի լավագույն խաղացողներից է, և նրան թիմում ունենալը մեզ համար շատ գոլեր է երաշխավորում:

Ակումբի ղեկավարությունը մշտական ​​կապի մեջ է նրա հետ։ Մեզ պետք չէ անընդհատ լրատվամիջոցներին տեղեկացնել բանակցությունների ընթացքի մասին։ Հենց ինչ-որ բան լինի հայտարարելու, մենք դա կանենք»,- Հայների խոսքը մեջբերում է Bild-ը:

33-ամյա Լևանդովսկին Մյունխենի «Բավարիային» միացել է 2014 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում լեհ հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 41 խաղում դարձել է 47 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա