Logo

Լևանդովսկին կողմնորոշվել է նոր ակումբի հարցում. «Բավարիան» հայտնել է տրանսֆերի արժեքը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
18:09 / 02.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բավարիայի» ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին որոշել է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:

Ինչպես հաղորդում Diario Sport-ը, լեհ ֆուտբոլիստն արդեն հայտնել է իր շրջապատին, որ պատրաստ է պայմանագիր կնքել կատալոնական թիմի հետ և ամեն ինչ անելու է գործարքի կայացման համար: Ռոբերտը կարծում է, որ իր կարիերայի մյունխենյան էտապն ավարտվել է:

Նշվում է, որ Կատալոնիայում նույնպես սկսել են աշխատել այս ուղղությամբ, սակայն կոնկրետ քայլեր կձեռնարկեն, եթե Դորտմուդնի «Բորուսիայի» հարձակվող էրլինգ Հալանդի՝ «Բարսելոնա» տեղափոխությունը ձախողվի:

Հիշեցնենք, որ Լևանդովսկիի՝ գերմանական գրանդի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին: «Բավարիան» պատրաստ է բաց թողնել իր աստղին 65 մլն եվրոյի դիմաց, սակայն գումարը կարող է նվազել, եթե գործարքում այլ խաղացողներ ներառվեն (շրջանառվում է Սերժինյո Դեստի անունը):

Ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում Լևանդովսկին անցկացրել է 37 հանդիպում, խփել 45 գոլ և կատարել 4 ասիստ: 
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա