Logo

«Ես չպետք է զայրանամ նրա վրա». Լևանդովսկին մեկնաբանել է Մեսիի քվեարկությունը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:11 / 18.01.2022ՍՊՈՐՏ
Levandovski

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է Լիոնել Մեսիի կատարած ընտրությունը ՖԻՖԱ-ի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում:

Արգենտինացին լեհ հարձակվողին չէր ներառել լավագույն եռյակում՝ քվեարկելով համապատասխանաբար Նեյմարի, Կիլիան Մբապեի և Կարիմ Բենզեմայի օգտին։

«Հիշու՞մ եք, թե ինչ ասաց նա «Ոսկե գնդակի» արարողությունից հետո... Գեղեցիկ խոսքեր էին, հաճելի էր այդ ամենը լսել նրանից:

Ինչ վերաբերում է կատարած քվեարկությանը, ապա պետք է հարցնել նրան. դա նրա որոշումն է, ես պետք է հարգեմ նրան: Ես չպետք է զայրանամ նրա վրա»,- Bayern & Germany-ն մեջբերում է Լևանդովսկիի խոսքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա