Logo

Լևանդովսկին ասել է՝ ինչու է The Best մրցանակն իր համար ավելի արժեքավոր, քան «Ոսկե գնդակը»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:25 / 19.01.2022ՍՊՈՐՏ
Ռոբերտ Լևանդովսկի

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է 2021 թվականին «Ոսկե գնդակը» չստանալու մասին: 

Հիշեցնենք, որ մրցանակը բաժին էր հասել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսիին։

«Յուրաքանչյուր մրցանակ ունի հաղթողին որոշելու իր կանոնները։ Ինձ համար միշտ ավելի կարևոր է, երբ քվեարկությանը մասնակցում են խաղացողներն ու մարզիչները։ Ես դա ավելի շատ եմ գնահատում, քան երբ քվեարկությանը ներգրավված չեն խաղացողները կամ մարզիչները»,- Bayern&Germany-ն մեջբերում է լեհ հարձակվողի խոսքը:

Լևանդովսկին արժանացել է ՖԻՖԱ-ի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին: Այս պարգևի հաղթողն ընտրվում է ազգային հավաքականների ավագների և մարզիչների, լրագրողների ու երկրպագուների համատեղ քվեարկությամբ։

«Ոսկե գնդակի» ժյուրիի կազմում ընդգրկված են լրագրողներ տարբեր երկրներից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա