Logo

Լևանդովսկիի գործակալը կապվել է 2 գրանդ ակումբի ղեկավարության հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:43 / 01.04.2022ՍՊՈՐՏ
Պինի Զահավի- Լևանդովսկի

Գործակալ Պինի Զահավին, որը ներկայացնում է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի շահերը, փորձում է կազմակերպել իր հաճախորդի տեղափոխությունը «Բարսելոնա» կամ ՊՍԺ։

Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկի խոսքով՝ գործարքը կարող է կայանալ արդեն ամռանը:

Միաժամանակ նշվում է, որ «Բավարիայում» տեղյակ են, որ լեհ հարձակվողի գործակալը կապվել է ֆրանսիական և իսպանական գրանդների ղեկավարության հետ:

Լևանդովսկիի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը, ուստի գերմանացիները կարող են ամռանը վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները, որպեսզի հաջորդ ամռանն անվճար բաց չթողնեն:

Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին Գերմանիայի Բունդեսլիգայում դարձել է 31 գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա