Logo

Լևանդովսկին գերազանցել է Ռոնալդուի ցուցանիշը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
18:40 / 11.09.2022ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնայի» ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը, որը պորտուգալացին սահմանել էր 2009 թվականին, երբ պաշտպանում էր Մադրիդի «Ռեալի» գույները:

Լա լիգայի մեկնարկային 6 տուրերի ընթացքում լեհ ռմբարկուն նույնքան գոլ է խփել, իսկ Կրիշտիանուն՝ 5, հայտնում է Marca-ն:   

Հիշեցնենք, որ Լևանդովսկին կատալոնական ակումբի շարքերը համալրել էր՝ ամռանը տեղափոխվելով Մյունխենի «Բավարիայից»: Գործարքի արժեքը կազմել էր 45 միլիոն եվրո (ըստ Transfermarkt-ի):

Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալում» խաղացել է 2009-2018 թվականներին՝ մադրիդյան գրանդի կազմում նվաճելով 15 տիտղոս: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա