Logo

Լևանդովսկին միայն մեկ ակումբի հետ է բանակցություններ վարում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:32 / 19.05.2022ՍՊՈՐՏ
null

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին իր հավանական տրանսֆերի հարցով միայն «Բարսելոնայի» ղեկավարության հետ է բանակցություններ վարում՝ հաղորդում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ լեհ հարձակվողը երկու անգամ կապ է հաստատել «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Չավիի հետ։ Կողմերը քննարկել են մինչև 2025 թվականը պայմանագիր կնքելու հնարավորությունը։

Լևանդովսկին «Բավարիա» է տեղափոխվել «Բորուսիայից» 2014 թվականին։ 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը։

Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին Բունդեսլիգայում անցկացրած 34 խաղում դարձել է 35 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա