Logo

Լևանդովսկիի կինն ակնարկել է Իսպանիա տեղափոխվելու մտադրության մասին (լուսանկար)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
13:08 / 17.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի կինը՝ Աննան, Ինստագրամում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ինքն սկսել է իսպաներեն սովորել:

Հիշեցնենք, որ մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ՝ լեհ հարձակվողը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:

«Ողջու՛յն, սկսել եմ իսպաներեն սովորել. ի՞նչ խորհուրդներ կտաք»,- գրել է Աննան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել՝ որն է Լևանդովսկիի՝ «Բարսելոնան» ընտրելու կարևոր շարժառիթը:

Ընթացիկ մրցաշրջանում մյունխենյան գրանդի կազմում 33-ամյա ռմբարկուն անցկացրել է 41 հանդիպում, խփել 47 գոլ ու կատարել 4 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա