Logo

Լյուիս Հեմիլթոնը դեռ հուսով է այս տարի նվաճել աշխարհի չեմպիոնի 8-րդ տիտղոսը

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:40 / 14.04.2022Ֆորմուլա 1
null

«Մերսեդես» թիմի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը հուսով է, որ 2022 թվականին կկարողանա 8-րդ անգամ հռչակվել «Ֆորմուլա-1»-ի աշխարհի չեմպիոն։

«Նախընտրում եմ լավատես մնալ։ Առջևում դեռ 20 մրցարշավ կա։ Իրատեսորեն գնահատելով իրավիճակը՝ պետք է արձանագրենք, որ թոփ թիմերը սովորաբար նույն արագությամբ են կատարելագործում բոլիդները։

Անչափ հուսով եմ, որ կմտնենք պայքարի մեջ։ Մեր յուրաքանչյուր քայլին «Ֆերարին» և «Ռեդ Բուլն» անշուշտ համարժեք կպատասխանեն, այնպես որ հեշտ չի լինելու։ Այո՛, հիմա չափազանց շատ ենք հետ մնում մրցակիցներից, բայց դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- Հեմիլթոնի խոսքը մեջբերում է Motorsport Week-ը։

«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդը, 28 միավոր վաստակելով «Ֆորմուլա-1»-ի նախորդ երեք փուլերում, ընթանում է ընդհանուր հաշվարկի 5-րդ տեղով։ Առաջատարն է 71 միավոր ունեցող «Ֆերարիի» արշավորդ Շառլ Լեկլերը։ Մրցարշավի հաջորդ փուլը՝ «Էմիլիա-Ռոմանիայի Գրան-պրին», անցկացվելու է ապրիլի 22-24-ն Իտալիայի Իմոլա քաղաքում։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա