Logo

«Լիդսը» 30 մլն եվրոյով ձեռք կբերի Իսպանիայի հավաքականի հարձակվողի տրանսֆերը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 26.08.2020ՍՊՈՐՏ
24f69563 91f8 46d9 bc30 45ebc09d55e0 - «Լիդսը» 30 մլն եվրոյով ձեռք կբերի Իսպանիայի հավաքականի հարձակվողի տրանսֆերը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:15

-

-

«Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգո Մորենոն կարիերան կշարունակի Անգլիայում:

Ինչպես հաղորդում է COPE Valencia-ն, «Լիդս Յունայթեդը» համաձայնության է եկել խաղացողի տեղափոխության շուրջ: Ակումբները սկզբունքային պայմանավորվածության են հասել տրանսֆերի վերաբերյալ: Ռոդրիգոյի իրավունքները Պրեմիեր լիգայի նորեկին կարժենան 30 մլն եվրո, ևս 10 մլն նախատեսված է որպես պարգևավճար՝ կոնկրետ ցուցանիշներ գրանցելու պարագայում:

Ռոդրիգոն 2014/15թթ․ մրցաշրջանից է հանդես գալիս «Վալենսիայում» և նրա կազմում Լա Լիգայում դարձել է 38 գոլի հեղինակ: Ավելի վաղ ելույթ է ունեցել Մադրիդի «Ռեալում», պորտուգալական «Բենֆիկայում», ինչպես նաև անգլիական «Բոլթոնում»: Իսպանիայի ազգային հավաքականում մասնակցել է 22 խաղի և խփել 8 գոլ:

6dadadb2 fccd 4da2 9a9c 0afdba46f7bf 960x640 - «Լիդսը» 30 մլն եվրոյով ձեռք կբերի Իսպանիայի հավաքականի հարձակվողի տրանսֆերը

«Լիդսը» 16 տարվա դադարից հետո վերադարձել է Անգլիայի Պրեմիեր լիգա, իսկ թիմի գլխավոր մարզիչը Մարսելո Բիելսան է:

Էդինսոն Կավանին կարող է տեղափոխվել «Ռեալ»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա