Logo

Լիգա 1-ում հանդես եկող ֆուտբոլիստը կարող է Պոգբային փոխարինել «Մանչեսթեր Յունայթեդում»

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 13.11.2021ՍՊՈՐՏ
3233448 66186228 2560 1440 - Լիգա 1-ում հանդես եկող ֆուտբոլիստը կարող է Պոգբային փոխարինել «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Տչուամենին կարիերան կարող է շարունակել Պրեմիեր լիգայում։ Ֆրանսիացի ֆուտբոլիստով «Մանչեսթեր Յունայթեդն» է հետաքրքրված՝ հաղորդում է Talksport-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը կարող է դառնալ Պոլ Պոգբային հավանական փոխարինողը։ Մանչեսթերյան ակումբը կիսապաշտպանի համար պետք է 45-50 մլն եվրո վճարի։ Տչուամենին արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է ՄՅՈՒ տեղափոխվել։

«Մանչեսթեր Յունայթեդից» բացի, 21-ամյա ֆուտբոլիստով մի շարք այլ թոփ ակումբներ են հետաքրքրված, որոնց թվում են «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Չելսին»։

Transfermarkt-ը 35 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստին։ Տչուամենիի ներկայիս պայմանագրի ժամկետը մոնեգասկյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Մոնակոյի» կազմում անցկացրած 12 խաղում 1 գոլի հեղինակ է դարձել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա