Logo

«Լիլի» գլխավոր մարզիչը հայտարարել է, որ իրենք բաց ճակատով են լքում մրցաշարը

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:22 / 17.03.2022ՍՊՈՐՏ
Ջոսելին Գուրվենեկ

Ֆրանսիական «Լիլի» գլխավոր մարզիչ Ջոսելին Գուրվենեկը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Չելսիից» կրած պարտությունից (1:2) հետո նշել է, որ իր թիմն արժանի էր ավելի լավ արդյունքի։

«Հրաշալի ելույթ ունեցանք. խաղացողները կարող են հպարտանալ։ Երկրպագուներն ուղղակի աննկարագրելի էին։

Մենք տղամարդկություն և արիություն դրսևորեցինք։

Շատ ցավալի պարտություն էր. արժանի չէինք նման արդյունքի, սակայն բաց ճակատով ենք լքում մրցաշարը»,- Գուրվենեկի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա