Logo

Լիլի Քոլինզը՝ արքայադուստր Դիանայի հետ հանդիպման մասին

Հեղինակ
tigran5
00:00 / 07.01.2022ՍՊՈՐՏ
Լիլի Քոլինզ

Լիլի Քոլինզը վերջերս  The Late Late Show-ի նոր հյուրն էր, որը վարում էր Ջեյմս Քորդոնը: Շոուի ժամանակ դերասանուհին պատմել է արքայադուստր Դիանայի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած իր «ձախողման» մասին:

«Լուսանկարում իմ մայրիկն է, հայրս և ես՝ Prince’s Trust բարեգործական միջոցառմանը: Ես ծաղիկներ եմ նվիրում արքայադուստր Դիանային, բայց նույն պահին միտքս փոխում եմ և փորձում հետ վերցնել դրանք»,- ասել է Լիլին:

lily collins 44 2 640x301 1 - Լիլի Քոլինզը՝ արքայադուստր Դիանայի հետ հանդիպման մասին

Քոլինզը կատակով ավելացրել է. «Պատկերացնու՞մ եք, ես գրավեցի ինձ շրջապատողների ամբողջ ուշադրությունը: Չափազանց սրամիտ էի, գեղեցիկ զգեստ էի հագել: Ո՞վ էր ինձ պատժելու այնտեղ», – ավելացրել է դերասանուհին:

Բայց սա դեռ ամենը չէ: Աստղը հիշել է նաև, թե ինչպես է մի անգամ խաղալիք նետել արքայազն Չարլզի՝ Դիանայի նախկին ամուսնու վրա. «Ես խաղացել եմ արքայազն Չարլզի հետ: Եվ ես խաղալիք հեռախոսի նման մի բան նետեցի նրա գլխին», – ասել է Լիլին:

Քոլինզն ասել է, որ ինքը հաճախ է եղել թագավորական ընտանիքի հետ, քանի որ իր երաժիշտ հայրը մասնակցել է նրանց բարեգործական միջոցառումներին:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա