Logo

«Լիվերպուլում» մտավախություն կա, որ Չուամենիի դեպքը կարող է կրկնվել

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:02 / 21.06.2022ՍՊՈՐՏ
null

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը լրջորեն հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» տաղանդավոր կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի ծառայություններով՝ հայտնում է Liverpool Echo-ն: Երիտասարդ անգլիացու համար պայքարում մերսիսայդցիները լուրջ մրցակից ունեն՝ ի դեմս Մադրիդի «Ռեալի»:

«Լիվերպուլում» մտավախություն ունեն, որ Օրելյեն Չուամենիի դեպքը կարող է կրկնվել: Անգլիական ակումբը նույնպես հետաքրքրված էր ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն տրանսֆերային պայքարում ի վերջո հաղթեց «Ռեալը»:

Ավելի վաղ նշվում էր, որ Բելինգեմը մտադիր է ևս մեկ մրցաշրջան անցկացնել «մեղուների» կազմում: Հավանական գործարքը կարող է կայանալ 2023 թվականին:

2021/22 մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում 18-ամյա ֆուտբոլիտը մասնակցել է 43 հանդիպման, խփել 6 գոլ ու կատարել 14 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա