Logo

«Լիվերպուլը» նոր ֆուտբոլիստ ունի

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
18:03 / 03.07.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Կիսապաշտպան Ֆաբիու Կառվալյուն «Ֆուլհեմից» տեղափոխվել է «Լիվերպուլ»՝ հայտնում է մերսիսայդցիների պաշտոնական կայքը:

Ակումբները պայմանավորվածություն էին ձեռք բերել դեռևս մայիսի 23-ին: Գործարքի արժեքը կազմել է 5,9 մլն եվրո (ըստ Transfermarkt-ի): Պայմանագիրը նախատեսված է 5 տարով:

«Լիվերպուլում» 19-ամյա ֆուտբոլիստն ընտրել է «28» խաղահամարը:

Չեմպիոնշիփի ավարտված մրցաշրջանում Կառվալյուն մասնակցել է 38 հանդիպման, խփել 10 գոլ ու կատարել 8 ասիստ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա