Logo

«Լիվերպուլի» երկրպագուներն աջակցություն կհայտնեն Ռոնալդուին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:55 / 19.04.2022ՍՊՈՐՏ
Ռոնալդու-Էնֆիլդ

«Լիվերպուլի» երկրպագուներն աջակցություն կհայտնեն «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին այսօր «Էնֆիլդում» կայանալիք խաղի ժամանակ։ Երկրպագուները պորտուգալացու համար ծափահարությունների րոպե են անցկացնելու՝ տեղեկացնում է բրիտանական Mirror պարբերականը:

Ավելի վաղ Ռոնալդուն սոցցանցերի իր էջերում  գրել էր, որ իր նորածին երկվորյակներից տղան մահացել է, իսկ աղջկա հետ, բարեբախտաբար, ամեն ինչ կարգին է:

Այսօր հայտնի դարձավ, որ պորտուգալացին բաց կթողնի Պրեմիեր լիգայի «Լիվերպուլի» դեմ արտագնա հանդիպումը։ «Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլիստին հանգիստ է տրամադրել՝ ընտանիքի հետ լինելու համար։

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի ժամը 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա