Logo

Երկրպագուներն ընտրել են «Լիվերպուլի» պատմության լավագույն գոլը (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
19:08 / 25.06.2022ՍՊՈՐՏ
null

Երկրպագուների քվեարկությամբ ընտրվել է «Լիվերպուլի» պատմության լավագույն գոլը: 

Մերսիսայդցիների ֆաներն ակումբի 130-ամյա պատմության լավագույն գոլ են ճանաչել Դիվոկ Օրիգիի՝ «Բարսելոնայի» դարպասը խփած գնդակը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Լիվերպուլը» «Կամպ Նոուում» 0:3 հաշվով պարտվել էր «կապտանռնագույններին», սակայն պատասխան հանդիպմանը կարողացել էր տպավորիչ քամբեք իրականացնել՝ հաղթանակ տոնելով 4:0 հաշվով:

27-ամյա բելգիացին խփել էր խաղի 4-րդ գնդակը, որի շնորհիվ անգլիական ակումբը եզրափակիչի ուղեգիր էր նվաճել:

Երկրորդ և երրորդ հորիզոնականներն զբաղեցրել են Սթիվեն Ջերարդի՝ համապատասխանաբար 2006 թվականի Անգլիայի գավաթի և 2005 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում խփած գոլերը:   

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա