Logo

100 միլիոն եվրո. Կլոպը ցանկանում է անգլիացի ֆուտբոլիստին տեսնել «Լիվերպուլում»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:59 / 29.06.2022ՍՊՈՐՏ
Ջուդ Բելինգեմ-Կլոպ

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անգլիական ակումբի ղեկավարությանը հորդորել է պաշտոնական առաջարկով դիմել Դորտմունդի «Բորուսիային»՝ կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար:

Ամերիկացի լրագրող Դանիել Վիկտորի հաղորդմամբ՝ գործարքը կարող է արժենալ 100 միլիոն եվրո: «Լիվերպուլում» 19-ամյա կիսապաշտպանին դիտարկում են որպես Ջորդան Հենդերսոնին փոխարինող: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալը»: Բելինգեմի պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ գործում է մինչև 2025 թվականի ամառ: Transfermarkt-ը երիտասարդ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո:

2021/2022 մրցաշրջանում Բելինգեմը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում, խփել 6 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա