Logo

Ֆաբիու Կարվալյուն՝ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:04 / 23.05.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Ֆաբիու Կարվալյու

«Ֆուլհեմի» պորտուգալացի երիտասարդ կիսապաշտպան Ֆաբիու Կարվալյուն պաշտոնապես պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ՝ հայտնում է մերսիսայդյան ակումբի մամուլի ծառայությունը: 19-ամյա խաղացողը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ և հուլիսի 1-ին կմիանա իր նոր ակումբին։

«Կարմիրները» հարձակողական ոճի կիսապաշտպանի համար «Ֆուլհեմին» վճարել են մոտ 8 մլն ֆունտ: Հարկ է նշել, որ Կարվալյուն լոնդոնյան ակումբի սան է, որի կազմում ելույթ էր ունենում 2014 թվականից։

Ընթացիկ մրցաշրջանում Ֆաբիու Կարվալյուն Անգլիայի Չեմպիոնշիփում անցկացրել է 36 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Հիշեցնենք՝ «Ֆուլհեմը» հաղթել է Չեմպիոնշիփում և հաջորդ մրցաշրջանում կխաղա Պրեմիեր լիգայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա