Logo

«Լիվերպուլի» 2 ֆուտբոլիստի վերադարձը խաղադաշտ մոտ է

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:40 / 19.01.2022ՍՊՈՐՏ
null

«Լիվերպուլի» ֆուտբոլիստներ Տիագո Ալկանտարան և Դիվոկ Օրիգին շարունակում են ապաքինվել վնասվածքներից և մոտ են խաղադաշտ վերադառնալուն՝ հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի 16-ին «Նյուքասլին» հաղթելուց հետո Տիագո Ալկանտարան շարքից դուրս է եկել COVID-19-ի դրական թեստի և հետագայում ստացած վնասվածքի պատճառով: Դիվոկ Օրիգին կարող է լիարժեք մարզումներին վերադառնալ փետրվարի սկզբին՝ Անգլիայի գավաթի՝ «Քարդիֆ Սիթիի» հետ հանդիպումից հետո:

«Տիագոն, հուսով եմ, լիովին կմարզվի միջազգային հանդիպումներով պայմանավորված դադարից հետո՝ պատրաստվելու «Քարդիֆի» դեմ խաղին: Դիվոկը պատրաստ կլինի միայն այդ խաղից հետո»,- Յուրգեն Կլոպի օգնական Պեպեյն Լեյնդերսի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը:

Հաջորդ հանդիպումը «Լիվերպուլը» կանցկացնի հունվարի 23-ին՝ հյուրընկալվելով «Քրիսթալ Փելասին»: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 18:00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա