Logo

Օուենը կանխատեսում է արել «Լիվերպուլ» - «Ռեալ» խաղի վերաբերյալ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:46 / 26.05.2022ՍՊՈՐՏ
null

«Լիվերպուլի» և «Ռեալի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի եզրափակիչի վերաբերյալ:

«Կարծում եմ՝ այս պահին «Լիվերպուլն» ավելի ուժեղ է ու կարող է հաղթել «Ռեալին»: Իմ կանխատեսումը՝ 3:1 կամ 3:0:
«Արքայական ակումբը» ֆենոմենալ աշխատանք կատարեց՝ եզրափակիչ դուրս գալու համար, սակայն այս «Լիվերպուլն» ավելի փորձառու է»,- անգլիացու խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Օուենը մերսիսայդցիների կազմում ելույթ է ունեցել 1996-2004 թվականներին, իսկ «սերուցքայինների» գույները պաշտպանել է ընդամենը 1 մրցաշրջան (2004/05): 

«Լիվերպուլ» - «Ռեալ» խաղը կայանալու է մայիսի 28-ին Փարիզում:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝  «Վիվառո Սպորտ»-ի  ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա