Logo

Աղբյուր. Անգլիական գրանդը պատրաստ է վճարել Գավիի հրաժարագինը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
12:35 / 28.05.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին հայտնվել է «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում՝ հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մերսիսայդցիները պատրաստ են վճարել 17-ամյա խաղացողի հրաժարագինը (50 մլն եվրո) և ապահովել ավելի բարձր աշխատավարձ:

Նշվում է, որ իսպանացին ցանկանում է մնալ կատալոնական ակումբում, սակայն ֆւոտբոլիստի գործակալն ավելի բարձր աշխատավարձ է պահանջում:

Գավիի՝ «կապտանռնագույնների» հետ գործող համաձայնագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

2021/22 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում Գավին անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 ասիստի հեղինակ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա