Logo

Լիվերպուլի օդանավակայանի էջը կատակել է Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:28 / 06.07.2022ՍՊՈՐՏ
null

Լիվերպուլի օդանավակայանի թվիթերյան էջը կատակել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Անհամբերությամբ ցանկանում եք լքել Մանչեսթերը, բայց ցանկանում եք խուսափել հերթերի՞ց։ Մենք ուրախությամբ Կրիշտիանու Ռոնալդուին հրավիրում ենք մեր օդանավակայան, որտեղ ամեն ինչ ավելի արագ է, հեշտ ու բարեհամբույր, և որտեղից կարելի է մեկնել Մյունխեն կամ Լիսաբոն՝ Lufthans չվերթով, կամ Փարիզ և Հռոմ՝  Ryanair-ով»,- ասվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացին մտադիր է լքել «Մանչեսթեր Յունայթեդը», եթե լավ առաջարկ ստանա։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա