Logo

«Լիվերպուլի» առանցքային ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:26 / 18.05.2022ՍՊՈՐՏ
null

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն կարող է կարիերան շարունակել Լիգա 1-ում։ 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն՝ հաղորդում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը։

Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբը ֆավորիտ է սենեգալցու տրանսֆերային իրավունքը գնելու պայքարում։ ՊՍԺ-ի լուրջ հետաքրքրվածությունն ու հավանական բարձր աշխատավարձը Մանեին ստիպել են կասկածել մերսիսայդյան ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու նպատակահարմարության հարցում։

Մանեն «Լիվերպուլ» է տեղափոխվել «Սաութհեմփթոնից» 2016 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա հարձակվողը «Լիվերպուլի» կազմում անցկացրած 49 խաղում դարձել է 22 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 80 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի շուկայական արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա