Logo

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ. «Մանեն «Բավարիայում» կփչացնի կարիերայի լավագույն տարիները»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:13 / 18.06.2022ՍՊՈՐՏ
null

«Լիվերպուլի» նախկին հարձակվող Դին Սոնդերսը խոսել է Սադիո Մանեի՝ «Բավարիա» սպասվող տեղափոխության մասին։

«Այդ ակումբի դեմ ոչինչ չունեմ. մեծագույն թիմ է, բայց այդ առաջնությունում Մանեն մարտահրավերներ չի ունենա։ Նա գոլեր կխփի, ու թիմն ամեն շաբաթ կհաղթի 5-0 հաշվով։ Բունդեսլիգան միայն մեկ թիմ է ունակ հաղթելու, իսկ դա մարտահրավեր չէ։

Նա կարող է չզգալ, բայց արդյունքում կփչացնի կարիերայի լավագույն տարիները»,- նախկին ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում Talksport-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա