Logo

«Լիվերպուլն» ու «Բավարիան» մտադիր են աստղային փոխանակում իրականացնել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:52 / 17.05.2022ՍՊՈՐՏ
Լիվերպուլ-Բավարիա

«Լիվերպուլն» ու «Բավարիան» մտադիր են ֆուտբոլիստների փոխանակում իրականացնել՝ հաղորդում է Sky Germany-ն:

Ըստ աղբյուրի՝ մյունխենյան գրանդ կարող է տեղափոխվել սենեգալցի ռմբարկու Սադիո Մանեն, իսկ հակառակ ուղղությամբ՝ Սերժ Գնաբրին։ Նշենք, որ երկու խաղացողների՝ իրենց ակումբների հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականի ամռանը: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մանեի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան», իսկ Գնաբրիի ծառայություններով՝ Մադրիդի «Ռեալը»: 30-ամյա Մանեն «Լիվերպուլի» գույները պաշտպանում է 2016 թվականից, նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո։ 26-ամյա Գնաբրին «Բավարիայում» է 2017 թվականից: Transfermarkt-ը գերմանացի վինգերի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա