Logo

«Լիվերպուլն» ու «Բենֆիկան» համաձայնեցրել են Նունյեսի տրանսֆերի արժեքը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:20 / 10.06.2022ՍՊՈՐՏ
null

«Լիվերպուլն» ու «Բենֆիկան» համաձայնեցրել են պորտուգալական թիմի հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերի արժեքը՝ հաղորդում է A Bola-ն։

Անգլիական ակումբը 22-ամյա ուրուգվայցու տրանսֆերի համար 80 մլն եվրո կվճարի։ Եվս 20 մլն եվրո նախատեսված է որպես հավելավճար։ Ֆուտբոլիստը «կարմիրների» հետ պայմանագիր կկնքի, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականը։

Ավարտված մրցաշրջանում Նունյեսը «Բենֆիկայի» կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 34 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա