Logo

«Լիվերպուլը» Սալահին խոշոր առաջարկ է արել՝ ֆուտբոլիստի՝ «Բարսա» հնարավոր տրանսֆերը կանխելու համար

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:26 / 08.04.2022ՍՊՈՐՏ
Մոհամեդ Սալահ

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է մնալ «Էնֆիլդում»: Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, մերսիսայդյան ակումբն իր խաղացողին նոր պայմանագիր է առաջարկել՝ շաբաթական 480 հազար եվրո աշխատավարձով։

Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը ցանկանում է կանխել գալիք ամռանը Սալահի՝ «Բարսա» հնարավոր տրանսֆերը:

Սալահի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ կավարտվի հաջորդ մրցաշրջանի ավարտին։

Նախկինում եգիպտացին մի քանի անգամ մերժել է պայմանագիրը երկարաձգելու անգլիական ակումբի առաջարկը:

Աղբյուրի համաձայն՝ 480.000 եվրո աշխատավարձի նոր առաջարկը կարող է համոզել խաղացողին մնալ «Էնֆիլդում» և 2023 թվականին չհեռանալ թիմից ազատ գործակալի կարգավիճակով:

Ավելի վաղ մամուլում շրջանառվում էր տեղեկություն, ըստ որի՝ կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է գալիք ամռանը ձեռք բերել Սալահի տրանսֆերային իրավունքները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա