Logo

«Լիվերպուլը» հայտարարել է Օրիգիի հեռանալու մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:55 / 09.06.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Դիվոկ Օրիգի

«Լիվերպուլը» հայտարարել է բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգիի հեռանալու մասին՝ տեղեկանում ենք անգլիական ակումբի մամուլի ծառայությունից:

«Շնորհակալություն ֆանտաստիկ ութ տարվա և պատմությունը հատուկ հիշողություններով լցնելու համար:

Դիվոկ Օրիգի, «Լիվերպուլի» լեգե՛նդ»,- գրված է ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

27-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլում» խաղում էր 2014 թվականից, որի կազմում անցկացրած 175 խաղում դարձել է 41 գոլի հեղինակ: Բելգիացու՝ անգլիական ակումբի հետ պայմանագիրը գործում է մինչև հունիսի 30-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օրիգին ազատ գործակալի կարգավիճակով կհամալրի Իտալիայի չեմպիոն «Միլանի» կազմը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա