Logo

«Լիվերպուլը» պատրաստ է գերազանցել սեփական տրանսֆերային ռեկորդը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:58 / 08.06.2022ՍՊՈՐՏ
Լիվերպուլ-ռեկորդ

«Լիվերպուլի» ղեկավարները պատրաստ են «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսին ձեռք բերելու համար գերազանցել նույնիսկ սեփական տրանսֆերային ռեկորդը՝ վճարելով 80 միլիոն եվրոյից ավելի՝ հայտնում է լրագրող Դոմինիկ Քինգը: 

«Լիվերպուլի» պատմության ամենաթանկ ձեռքբերումը նիդեռլանդցի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկն է, որի համար անգլիական գրանդը 2018 թվականի հունվարին «Սաութհեմփթոնին» վճարել էր 84 միլիոն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բենֆիկան» իր առաջատար հարձակվողի տեղափոխության համար պահանջում է 80 միլիոն եվրո: Transfermarkt-ը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո:

Նախորդ մրցաշրջանում Նունյեսը «Բենֆիկայի» կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 34 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Ուրուգվայցի հարձակվողին ձեռք բերելու ցանկություն ունեն նաև Մադրիդի «Ռեալը» և «Տոտենհեմը»: Հաղորդվում է նաև, որ ֆուտբոլիստը հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից, քանի որ հաջորդ մրցաշրջանում ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում։

Դարվին Նունյեսի՝ «Բենֆիկայի» հետ պայմանագիրը գործում է մինչև 2025 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա