Logo

«Լիվերպուլը» փոխարինող է գտել Սալահին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:45 / 27.05.2022ՍՊՈՐՏ
Լիվերպուլը Քրիստոֆեր Նկունկու-Սալահ

«Լիվերպուլը» «Լայպցիգի» ֆրանսիացի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուին դիտարկում է որպես Մոհամեդ Սալահին փոխարինող՝ տեղեկացնում է Todofichajes-ը: Նկունկուն «Լիվերպուլի» համար գլխավոր տրանսֆերային նպատակ կլինի, եթե Սալահը հեռանա թիմից:

Աղբյուրի տեղեկություններով՝ Սալահը, ամենայն հավանականությամբ, գալիք ամռանը կհեռանա անգլիական ակումբից: Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունիսին: Կողմերը դեռևս համաձայնության չեն եկել պայմանագրի երկարաձգման շուրջ:

Եգիպտացի ռմբարկուն հայտնվել է իսպանական գրանդների՝ «Ռեալի» և «Բարսելոնայի» տրանսֆերային թիրախում: Անգլիական ակումբը Սալահին բաց կթողնի, որպեսզի ֆուտբոլիստը հաջորդ տարվա ամռանն անվճար չլքի թիմը:

Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում 24-ամյա Նկունկուն անցկացրել է 34 խաղ, խփել 20 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա