Logo

ՉԼ. «Լիվերպուլը» կիսաեզրափակիչում է, «Բենֆիկան» հեռանում է, բայց գլուխը բարձր (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:54 / 14.04.2022ՍՊՈՐՏ
null

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպում 

«Լիվերպուլ» 3-3 «Բենֆիկա» (առաջին հանդիպումը՝ 3-1)

Գոլերը՝ 1-0՝ Կոնատե՝ 21՛, 1-1՝ Ռամոս՝ 32, 2-1՝ Ֆիրմինո՝ 55՛, 3-1՝ Ֆիրմինո՝ 65՛, 3-2` Երեմչուկ՝ 74՛, 3-3՝ Նունյես՝ 83՛

Այսպիսով՝ «Լիվերպուլը» երխաղյա դիմակության արդյունքում հաղթում է ընդհանուր 6-4 հաշվով և Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճում, որտեղ կմրցի «Վիլյառեալի» հետ։

Կարևոր փաստեր՝

  • «Լիվերպուլը» 12-րդ անգամ է դուրս գալիս եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչ: Նախորդ 11 դեպքերից 9-ում մերսիսայդյան ակումբը հաղթահարել է նաև այդ փուլի արգելքը:
  • Կոնատեն «Լիվերպուլի» 4-րդ խաղացողն է, որը գոլ է խփել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի և՛ առաջին, և՛ պատասխան խաղում(Պիտեր Կրաուչ (ՊՍՎ-ի դեմ, 2006/07), Մոհամեդ Սալահ («Մանչեսթեր Սիթի» դեմ, 2017/18) և Ռոբերտո Ֆիրմինո («Պորտուի» դեմ, 2018/19):
  • Ռոբերտո Ֆիրմինոն Չեմպիոնների լիգայում խփած գոլերի քանակը հասցրեց 20-ի: Նա «Լիվերպուլի» 4-րդ խաղացողն է, որ նման ցուցանիշ է գրանցել(Մոհամեդ Սալահ (33 գոլ), Սադիո Մանե (22) և Սթիվեն Ջերարդ (21)):
  • Դարվին Նունյեսը, Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփելով 6 գնդակ, «Բենֆիկայի» կազմում շրջանցեց Նունու Գոմեշի ռեկորդը, որը նա սահմանել էր 1998/99 մրցաշրջանում՝ պորտուգալական ակումբի կազմում մրցաշարում խփելով 5 գոլ:
  • 20 տարեկան 297 օրական հասակում Գոնշալու Ռամոսը դարձավ «Բենֆիկայի» պատմության 2-րդ ամենաերիտասարդ խաղացողը, որը գոլ է խփել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում: Այս ցուցանիշով նրան գերազանցում է միայն Նելսոն Օլիվեյրան, որը ՉԼ-ի փլեյ-օֆֆում պորտուգալական ակումբի կազմում գոլ է խփել 20 տարեկան 211 օրական հասակում(«Զենիթի» դեմ խաղում, 2012 թվական):
  • Ժոել Մատիպն անցկացրեց իր 50-րդ խաղը Չեմպիոնների լիգայում: Մերսիսայդյան ակումբի գործող ֆուտբոլիստներից միայն 5-ն են ավելի շատ խաղեր անցկացրել մրցաշարում(Տիագո Ալկանտարա (72 խաղ), Սալահ (68), Ջեյմս Միլներ (64), Ֆաբինյո (61) և Մանե (52)):

Խաղի լավագույն ֆուտբոլիստը՝

ԿՈՍՏԱՍ ՑԻՄԻԿԱՍ(«ԼԻՎԵՐՊՈՒԼ»)


ՏԵՍԱՆՅՈՒԹ


Տեսանյութը կարող եք դիտել VNews-ի տելեգրամյան ալիքում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա