Logo

«Լիվերպուլը» որոշում է կայացրել Կլոպի ապագայի վերաբերյալ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:33 / 28.04.2022ՍՊՈՐՏ
Լիվերպուլ-Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլը» ցանկանում է թիմի ղեկին պահել գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին՝ հայտնում է լրագրող Փոլ Ջոյսը։

Ըստ աղբյուրի՝ մերսիսայդցիները ծրագրում են մոտ ժամանակներում բանակցություններ սկսել 54-ամյա մասնագետի հետ նոր պայմանագրի շուրջ։ Ակումբը ցանկանում է երկարաժամկետ պայմանագիր կնքել գերմանացու հետ։ Կլոպի՝ անգլիական թիմի հետ գործող համաձայնագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականը:

Կլոպը գլխավորել է «Լիվերպուլը» 2015 թվականի հոկտեմբերին՝ ավարտելով իր յոթամյա գործունեությունը Դորտմունդի «Բորուսիայում»: Գերմանացու գլխավորությամբ անգլիական գրանդն անցկացրել է 371 հանդիպում, որոնցից 232-ում հաղթել է։

Կլոպի հետ «Լիվերպուլը» հաղթել է Պրեմիեր լիգայում, Չեմպիոնների լիգայում, Անգլիական լիգայի գավաթում, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում և աշխարհի ակումբային առաջնությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա