Logo

«Լիվերպուլը» լուրջ կորուստ ունի Անգլիայի գավաթի եզրափակիչից առաջ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:52 / 12.05.2022ՍՊՈՐՏ
null

«Լիվերպուլի» հենակետային կիսապաշտպան Ֆաբինյոն չի մասնակցի Անգլիայի գավաթի եզրափակիչին: 28-ամյա բրազիլացին վնասվածք է ստացել ԱՊԼ-ի 33-րդ տուր՝ «Ասթոն Վիլայի» դեմ խաղում: 

«Ֆաբինյոն չի խաղա «Չելսիի» հետ, սակայն մեծ է հավանականությունը, որ նա հասցնի վերականգնվել մինչև մրցաշրջանի ավարտը»,- մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում Ֆաբինյոն անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 1 ասիստի հեղինակ:

«Չելսի» - «Լիվերպուլ» գավաթային եզրափակիչը կայանալու է մայիսի 14-ին՝ ժամը 19:45-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա