Logo

«Լիվերպուլը» ռեկորդ է սահմանել՝ շրջանցելով «Մանչեսթեր Սիթիին»

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:56 / 28.02.2022ՍՊՈՐՏ
Լիվերպուլ-Անգլիայի լիգա

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում հաղթելու շնորհիվ «Լիվերպուլը» դարձել է այդ մրցանակն ամենից հաճախ նվաճած ակումբը։

«Լիվերպուլն» 9-րդ անգամ է տիրացել ֆուտբոլային ամենահին մրցանակներից մեկին։ Դա ռեկորդային ցուցանիշ է. գավաթը 8 անգամ նվաճել է «Մանչեսթեր Սիթին», 5-ական անգամ՝ «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ասթոն Վիլան»։

Հարկ է նշել, որ Կլոպը 10-րդ մրցանակն է նվաճել մասնագիտական կարիերայում. նա 5-ական անգամ հաջողության է հասել Դորտմունդի «Բորուսիայի» և «Լիվերպուլի» ղեկին։ Գերմանական ակումբը նրա ղեկավարությամբ դարձել է երկրի կրկնակի չեմպիոն և սուպերգավաթակիր, մեկ անգամ նվաճել ազգային գավաթը։ Իսկ «Լիվերպուլի» հետ Կլոպը վայելել է նաև Չեմպիոնների լիգայի, Անգլիայի Պրեմիեր լիգայի և Սուպերգավաթի տիտղոսները, ինչպես նաև աշխարհի ակումբային առաջնությունում տոնած հաղթանակը։ Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականի հոկտեմբերից։

Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչ խաղում «Լիվերպուլը» հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում 11:10 հաշվով հաղթել է «Չելսիին»։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվել են 0։0 հաշվով։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա